Սկեսուրը դանակահարել է 25-ամյա հարսին

Սկեսուրը դանակահարել է 25-ամյա հարսին

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով  բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել էր հարսին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 01,30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ ձերբակալվել:

Դանակն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն: shantnews.am