Տարբեր հուշարձաններ, եկեղեցիներ, մատուռներ, կիկլոպյան ամրոցներ, լճեր, վայրի բնություն, չվող թռչուններ. այս ամենը կարելի է տեսնել Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Ի հեճուկս այս ամենի գոյության, մեր տարածաշրջանում զարգացած չեն ենթակառուցվածքները, տեսարժան վայրերի մասին հասանելի տեղեկատվություն չկա, բացակայում է մշտական տրանպորտը, չկան տուրիստական գործակալություններ, ճանապարհների մեծ մասը լավ վիճակում չեն, պատմամշակութային վայրերը մատնանշող ցուցանակներ չկան: Բոլոր այս նշված խնդիրները խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այն զբոսաշրջիկները, ովքեր անցնում են Նինոծմինդայով Թբիլիսի կամ Երևան գնալու համար, ճանապարհին Նինոծմինդայում գտնվող որևէ հուշարձանի մասին ցուցանակ չեն տեսնում, այդ պատճառով էլ նրանք երկար ժամանակով չեն մնում Նինոծմինդայում, այլ շարունակում են ճանապարհը դեպի Երևան կամ Թբիլիսի: