Թբիլիսիում, Գուրամիշվիլու պողոտայում տեղի է ունեցել ուժգին պայթյուն:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ:
Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազի, տնայնագործական եղանակով մոնտաժված ջրատաքացուցիչի պատճառով:
Տեղում մոբիլիզացված է փրկարարական ծառայություն և ոստիկանություն:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, տուժած չորս անձանց տեղափոխել են բժշկական հաստատություններ:1tv.ge