Երիտասարդ տղամարդը, ում բնակարանում տեղի է ունեցել պայթյունը, ստացել է ծանր այրվածքներ

Երիտասարդ տղամարդը, ում բնակարանում տեղի է ունեցել պայթյունը, ստացել է ծանր այրվածքներ

Երիտասարդ տղամարդը, ում բնակարանում տեղի է ունեցել պայթյունը, ստացել է ծանր այրվածքներ: Վնասվել են տղամարդու շնչառական օրգանները և այրվել է նրա մարմնի 65 տոկոսը:

Տուժել է ևս երեք մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս:

ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, Գուրամիշվիլու պողոտայում պայթյունի հետևանքով տուժած չորս անձանց տեղափոխել են բժշկական հաստատություններ:

16-հարկանի բնակելի շենքում պայթյունի հետևանքով քանդվել է չորրորդ հարկը և փշրվել դիմացի շենքի ապակիները:

Նախնական տեղեկությամբ, 16 հարկանի բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել գազի կուտակման հետևանքով, քանդվել է չորրորդ հարկը և փշրվել դիմացի շենքի ապակիները:

Դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են բնակչությանը:

Այս պահի դրությամբ, տուժած չորս անձինք տեղափոխվել են բժշկական հաստատություններ:1tv.ge