Պայթյունից տուժած 39-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

Պայթյունից տուժած 39-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

Այրվածքների կենտրոնի բժիշկ Գիորգի Դավլիանիձեի հայտարարությամբ, Թբիլիսիում, Գուրամիշվիլու պողոտայում շենքի պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկն ստացել է 60 տոկոս մարմնական այրվածք:

39-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Որևէ կանխատեսում չեմ կարող անել: Տուժածի վիճակը շատ ծանր է»,- հայտարարել է բժիշկը:

Նախնական տեղեկությամբ, 16 հարկանի բնակելի շենքում պայթյունի պատճառ է դարձել գազի կուտակումը:

Հրշեջ-փրկարարները տարհանել են շենքի բնակչությանը:1tv.ge