Արդեն մի քանի ամիս շարունակ Շանթ հեռուստաընկերությամբ ընթանում է «Հումորի լիգա 3» նախագիծը, որտեղ ակտիվորեն մասնակցում է Ջավախքի «Ախալքալաքցիներ» թիմը։
Նշենք որ «Ախալքալաքցիներ» թիմի երկրորդ ելույթը տեղի էր ունեցել 2019 թ -ի հոկտեմբերի 19 -ին: Մեր նյութում ներկայացնում ենք երկրորդ ելույթից փոքրիկ տեսանյութեր, որը հրապարակել է Funny Men Production -ը իր Facebook էջում։ Ջավախքցիների 1/4 եզրափակիչ երկրորդ ելույթը ցուցադրվել է նաեւ Շանթ հեռուստաընկերությամբ:
Երկրորդ ելույթում Ջավախքի թիմին աջակցել է հայրենակից Հանրային հեռուստաընկերության սպորտային լրագրող եւ մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Առաջին տեսանյութում ցուցադրվում է Վելիխանյաների ընտանիքը, իսկ երկրորդում Մեծ Ջավախքցին Կարեն Գիլոյանը հումորի միջոցով մեկնաբանում է փողոցային կռիվը, որտեղ նույնպես կոտրում է կարծրատիպը, խոսելով Ջավախքցիների այլ արժանիքների եւ յուրահատկությունների մասին: «Կարեն Գիլոյանը նյութում նշում է, որ իրականում սա հումոր է եւ Ջավախքցիները ամենեւին էլ այնպիսին չեն ինչպիսին ներկայացվում է բեմում, գուցե նրանք արտաքուստ իրենց լեռների պես կոպիտ ու կոշտ են բայց ներքուստ շատ փափուկ, շատ խոցելի եւ սիրառատ են»:
Ելույթից հետո, Ջավախք աշխարհը ոտքի է կանգնեցրել բոլոր 4 մարզիչներին, (մարզիչներ Անդո եւ Ռաֆո, Սերգեյ Դանիելյան, Գոռ Հովհաննիսյան, Արմեն Սուքիասյան եւ Արամ Մելիքյան) որտեղ Ջավախքի թիմը ընտրություն է կատարել ընտրելով իրենց մարզիչ Ռաֆայել Երանոսյանին եւ Անդրանիկ Հարությունյանին(Անդո եւ Ռաֆո): Լավագույն ութնյակում Ռաֆոյի եւ Անդոյի թիմերն են Ջավախքը եւ Արցախը:
Երրորդ ելույթում (որը տեղի է ունեցել 29.11.2019թ.) 8 թիմերից (Ջավախք, Արցախ, Արմմեդ, Սիթիզյաններ, Գոլֆ 3, Կավ, Մոդելներ, Երգիչներ) կիսաեզրափակիչ կանցնեն միայն 4 -ը, որտեղ Ջավախքի թիմը մրցել է Արցախի թիմի հետ, սակայն հեռուստատեսությամբ այն կցուցադրվի ավելի ուշ:
Դիտեք թիմի խաղը.
https://www.facebook.com/funnymenproduction/videos/741811469633631/
https://www.facebook.com/funnymenproduction/videos/1215834565274627/
Խաղը Կարեն Գիլոյանի մասնակցությամբ
Լուսանկարները վերցված են Funny Men Production -ի Facebook էջից:
Ավելի շուտ ներկայացրել էինք.