Մոտ մեկ ամիս առաջ NOR ռադիոն հրապարակեց նյութ, որտեղ տեսանյութում և լուսանկարներում երևում է ճահճացող Մադաթափա լճի վիճակը։
https://www.facebook.com/radiotvnor/videos/2749085291789995/?t=2
Այս խնդրի վերաբերյալ NOR ռադիոն պաշտոնական նամակով դիմեց Վրաստանի բնապահպանության նախարարությանը՝ սպասելով պատասխան նամակին:
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ( գրեթե մեկ ամիս անց) NOR ռադիոն ստացավ պատասխան նամակը` Բնապահպանության վերահսկողության վարչության կողմից: Մեջբերում ենք նամակի բովանդակությունը.
«Բնապահպանական վերահսկողության վարչությունը վերանայել է Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոյի, Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող Մադաթափա լճի խնդրին վերաբերող լրագրողի նամակը, որը տրվել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությանը 2019 թվականի նոյեմբերի 15-ին:
Տեղեկացնում ենք, որ Սամցխե – Ջավախքի տարածքային բաժնի պատասխանատուները ստուգել են Մադաթափա լճի հարակից տարածքը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարավային ուղղությամբ պատնեշը վնասված է, իսկ լճի հայելային տարածքը ՝ կրճատվել: Լճի ճահճացման վիճակը ուսումնասիրելիս այն արդեն սառած էր :
Նկատի ունենալով այն, որ Մադաթափան գտնվում է Ջավախեթիի պահպանվող տարածքում, խնդրի ամբողջական հետաքրքրություններից դուրս գալով այն կներկայացնենք Վրաստանի բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությանը»:2019թ.- ին նկատվեց ճահճացման ավելի արագ տեմպ, որին նպաստում են կոտրված ջրապատնեշը, ստորգետնյա մի քանի խոռոչները՝ որոնք կլանում են լճի ջուրը, ինչպես նաև եղանակային անբարենպաստ պայմանները։
Լճի ջուրը կլանող խոռոչներից մեկը
Ինչպես նշեցինք հիմնական պատճառը հանդիսանում է Եֆրեմովկա գյուղի մոտ գտնվող կոտրված ջրապատնեշը ու անհամեմատ լայն ջրանցքը, որը բաղկացած է երկու հոսքից։ Պատնեշը երկար տարիներ է ինչ կոտրված է, և ընդհանրապես ոչ մի աշխատանք չի տարվում այն կառուցելու համար։
Ամռանը այստեղով ջուրը անխնա հոսում է, և վերջին տարիներին անձրևների բացակայության պատճառով ջրի բալանսը ամբողջությամբ խախտված է, ինչն էլ պատճառ է հանդիսանում լճի արագ տեմպերով ճահճացմանը։
Տեսանյութերն ու լուսանկարները NOR ռադիոյի արխիվից