Երեկ երեկոյան, Ժամը 18: 45-ի սահմաններում անթույլատրելի բարձրություն ունեցող ծանր բեռնատարը բախվել է Նինոծմինդայի կենտրոնում ՝ «Հայոս Քարթլոս» զբոսայգու դիմաց գտնվող գազատարին: Արդյունքում այն վնասվել է և գազը մթնոլորտային հզոր ճնշմամբ դուրս է արտանետվել:
Ինչպես տեղեկացանք SJGC գազամատակարարող ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանից. «Տեղի ունեցած վթարի հետևանքով Նինոծմինդայի մի մասում գազամատակարարումը դադարեցվել է: Մասնագետները տեղում աշխատել են գազի մատակարարումը վերականգնելու համար»:
Նշենք, որ բացի գազատարից, երեկ վնասվել էր նաև MAGTI ընկերության ինտերնետային մալուխը: