Հունվարի 28-ին Նինոծմինդա քաղաքի առևտրականները գրավոր նամակով դիմեցին Սակրեբուլոյին, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռեն մնալ հին շուկայում:
Շատ առեւտրականներ, ովքեր չունեն խանութներ, որպեսզի աջակցեն ու գումարով ապահովեն իրենց ընտանիքներին ստիպված ապրանքներ են վաճառում քաղաքի փողոցների մայթերին:
Չնայած այն բանին, որ Վրաստանում գործում է օրենք, որը արգելում է փողոցում ապրանքների վաճառքը, ամեն դեպքում Նինոծմինդայում հանդիպում են առեւտրականներ ովքեր դեռ շարունակում են զբաղվել փողոցային առեւտրով:
Առեւտրականներից մեկի խոսքով՝ իրենք չեն ցանկանում տեղափոխվել նոր շուկա, քանի որ այն կառուցված է շատ անհարմար տեղում: «Մեր հիմնական հաճախորդները կենտրոնական ճանապարհով երթևեկող մարդիկ են՝ վարորդներ, օտարերկրացիներ: Ամռանը բանջարեղենն ու մրգերը արագորեն կփչանան նոր շուկայում »:
Մեկ այլ առեւտրական իր դժգոհությունն հայտնեց, որ շինությունը չի համապատասխանում շուկայի ստանդարտներին: Չկա կայանատեղի, հարմարավետություն, այն շատ թանկ է, հետևաբար ձեռնտու չէ նոր շուկա տեղափոխվելը:
Մի քանի օր առաջ Նինոծմինդայի քաղաքապետարանի վերահսկիչ ծառայության աշխատակիցները նախազգուշացրել էին խանութների սեփականատերերին և առևտրականներին ` մայթերից ապրանքը հանելու համար, որպեսզի չխանգարեն հետիոտնի տեղաշարժին և հնարավոր լինի մաքրել մայթերը:
Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից փողոցային առևտուրն արգելվում է Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում և հին շուկայում, որտեղ առեւտրականները վաճառում էին իրենց ապրանքը:
Մանրամասները՝ ռեպորտաժում.