Վրաստանի ընդդիմությունը լքում է իշխանության հետ բանակցությունների սեղանը

Վրաստանի ընդդիմությունը լքում է իշխանության հետ բանակցությունների սեղանը

«Իշխանությունը վերացրեց երկրում բանակցությունների և համաձայնությունների տարածքը: Հետևաբար ընդդիմությունը կարող է ընդունել միակ որոշումը, որպեսզի այսօրվանից՝ Գիգի Ուգուլավայի վերաբերյալ դատարանի որոշման օրվանից դադարեցվեն բոլոր տեսակի բանակցությունները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն:

Փետրվարի 10-ին Լեյբորիստական կուսակցության գրասենյակում ընդդիմությունն իր հերթական հանդիպումն էր անցկացնում՝ քննարկելով ընտրական համակարգի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում էին իշխանության հետ հերթական հանդիպման ընթացքում ևս մեկ առաջարկությամբ հանդես գալ, սակայն Գիգի Ուգուլավայի գործի վերաբերյալ դատարանի որոշումից հետո ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել բանակցություններին:

«Մեզ՝ Վրաստանի ամբողջ ընդդիմությանը չի մնացել ոչ մի ճանապարհ, քան դադարեցնելը ամեն տեսակի բանակցությունները և խորհրդատվությունները Իվանիշվիլիի ռեժիմի հետ, փողոցային բողոքի մեծ ալիք ենք բարձրացնելու»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Հիշեցնենք, փետրվարի 10-ին Գերագույն դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային դատապարտել է 3 տարի 2 ամսվա ազատազրկման:ali.ge