Վրաստանում կորոնավիրուսի չորրորդ դեպքն է հաստատվել: Այս մասին րոպեներ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ինչպես հայտնի է, վարակվածը մարտի 1-ին ժամանել է Իտալիայից, իսկ երեկ արդեն՝ վարակի կասկածանքով, դիմել է հիվանդանոց: Նա 44 տարեկան տղամարդ է, վիճակը՝ ծանր։
Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, 2-րդը՝ փետրվարի 28-ին, իսկ 3-րդը՝ փետրվարի 29-ին: aliq.ge