Կորոնավիրուս է հաստատվել մառնեուլցի կնոջ ընտանիքի չորս անդամների մոտ

Կորոնավիրուս է հաստատվել մառնեուլցի կնոջ ընտանիքի չորս անդամների մոտ

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով՝ Մառնեուլից մարտի 22-ին Թբիլիսի տեղափոխված 62-ամյա կնոջ ընտանիքի 4 անդամների մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել, նրանք համապատասխան բուժում են ստանում: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

62-ամյա կնոջ առողջությունը շարունակում է մնալ կայուն ծանր: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում ասվում է, որ կնոջ հետ շփում ունեցող անձանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են և հույս ունեն պարզել վարակի աղբյուրը:

«Շատ կարևոր է, որ երկրում կորոնավիրուսի նոր աղբյուր չի հայտնաբերվել: Սրանք 4 հոգի են՝ Մառնեուլից, կնոջ ընտանիքի անդամները»,- ասել է կենտրոնի փոխտնօրեն Իմնաձեն:

Հիշեցնենք՝ դեպքը հայտնաբերելուց հետո կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ կառավարության որոշմամբ Մառնեուլն ու Բոլնիսը հայտարարվել են կարանտինային գոտի, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը: