Մեկնարկեց առաջին դասարանցիների գրանցման 3-րդ փուլը

Մեկնարկեց առաջին դասարանցիների գրանցման 3-րդ փուլը

Վրաստանում հունիսի 2-ին մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա  առաջին դասարանցիների առցանց գրանցման 3-րդ փուլը: Գրանցումը կշարունակվի մինչև հունիսի 25-ը:

Կրթության և գիտության նախարարության տեղեկատվության համաձայն՝ գրանցումը հնարավոր է իրականացնել www.registration.emis.ge կայքում: Աշակերտների ընդունելության պարտադիր փաստաթղթերը կընդունվեն 2020-ի հունիսի 2-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում: Չորրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը:

Կորոնավիրուսի տարածումը կասեցնելու նպատակով փաստաթղթերը հանձնելու նոր մեթոդ է մշակվել` ծնողները պետք է դրանք ամբողջացրած, էլեկտրոնային տարբերակով ուղարկեն դպրոց, փաստաթղթերի ստացման մասին պատասխան կստանան 2 օրվա ընթացքում:

aliq.ge