Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի «Սայաթ Նովա» երգի համույթը մասնակցում է «Art Music» նախագծի առցանց փառատոնին:
Հունիսի կեսերին Երևանում կանցկացվի նախագծի11-րդ միջազգային մրցույթը, որին կմասնակցի Նինոծմինդայից «Սայաթ Նովա» անսամբլը ` երգուսույց Հայաստան Իսպիրյան:
Ըստ երգուսույց Հայաստան Իսպիրյանի, կորոնավիրուսային համաճարակի պատճառով փառատոնը անցկացվում է առցանց ձևաչափով: Մրցույթին մասնակցում են 8 սաներ, ովքեր կատարում են ժողովրդական երգեր:
«Սա առաջին անգամն է, որ մենք մասնակցում ենք առցանց մրցույթի, և հուսով ենք, որ մեր սաները մրցանակներ կստանան»:
Մասնակիցներն են՝ Հրայր Բաբոյան – Փոքր Արգյալ, Մանուկ Իրիցյան – Մեծ Խանչալի, Աննա Ալթունյան և Ալվինա Ամիրխանյան – Դիլիֆ, Ռեմիկ Մարկոսյան, Դավիթ Իսպիրյան և Աննա Քուրքչյան – Փոկա, Քնարիկ Ավագյան – Մեծ Խանչալի:
Երգուսույցը նշում է, որ մեր մունիցիպալիտետում շատ տաղանդավոր երեխաներ կան և ուզում է, որ բոլորը բարձունքների հասնեն և միայն առաջ գնան:
Հայաստան Իսպիրյանը նաև հավելեց, որ պատրաստվում է առցանց համերգ կազմակերպել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար:
Ներկայացնում ենք «Սայաթ Նովա» անսամբլի սաների երգերի փոքր հատվածները և ի վերջո, ինքը ՝ Հայաստան Իսպիրյանը, երգելու է մեր ունկնդիրների համար:
Այս մասին մեզ ավելին պատմեց «Սայաթ Նովա» համույթի երգուսույց Հայաստան Իսպիրյանը: