2019 թվականի նոյեմբեր ամսին NOR -ռադիոն անդրադարձել էր, որ Նինոծմինդայի կենտրոնական Պուշկին եւ Ազատություն խաչմերուկում ծռվել էր ճանապարհային նշանը: Որոշ ժամանակ անց 2020 թվականի Մարտ ամսին նկատեցինք, որ ճանապարհային նշանը ուղղվել էր:
Սակայն հետեւողական լինելով ճանապարհային նշաններին այսօր՝ հունիսի 11 -ին նկատեցինք, որ Պուշկին եւ Ազատություն խաչմերուկում տեղադրված նշանը դարձյալ գտնվում է ծռված վիճակում, ինչպես նաեւ Դավիթ Շինարար փողոցի վրա գտնվող մի քանի նշաններ նույնպես անմխիթար վիճակում են:
Ճանապարհային նշանների քանակը որոնք ոչ բարվոք վիճակում են գնալով ավելանում է:
Լուսանկարները ստորեւ.