Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից 101-ը բուժանձնակազմի անդամ է

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից 101-ը բուժանձնակազմի անդամ է

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից 101-ը բուժանձնակազմի անդամ է, նրանցից մեկը մահացել է,- այս մասին նշված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հերթական զեկույցում:

«Առողջապահության ոլորտի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամենառիսկային խմբերի թվում է և նրանց վարակման կանխարգելումը կառավարման կարևոր ասպեկտներից է: Վարակի փոխանցման շղթայում բուժանձնակազմը հաճախ ունի շղթայական դեր»,- նշված է զեկույցում:

Փաստաթղթում ասվում է, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների վարակման հաճախականությունն աշխարհում տատանվում է 5-20 տոկոս:

«Վրաստանում 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ արձանագրված է բժշկական ծառայություն մատուցող ծառայությունների աշխատակիցների վարակման 119 դեպք, որը երկրում արձանագրվաղ դեպքերի  (829) 14,4 տոկոսն է, այդ թվում՝ 84,9 տոկոսը(101 դեպք) բուժանձնակազմի անդամ է և 15,1 տոկոսը (18 դեպք) ՝ տեխնիկական անձնակազմ»,- նշված է հաշվետվությունում:

«Բուժանձնակազմի անդամ վերոնշյալ վարակակիրներից մահվան ելք է եղել միայն մեկի դեպքում (70-ամյա բուժքույր, Քվեմո Քարթլի)»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:

Նույն զեկույցով, վարակակիրների միջին տարիքը 41 է, տարիքային ծավալը 19-72 տարեկան:1tv.ge

Նյութը պատրաստված է «პროდემოს” նախագծի շրջանակներում