Արդեն մի քանի տարի անընդմեջ NOR ռադիոն անդրադառնում է Նինոծմինդայի թիվ 1 դպրոցին, որը գտնվում է քայքայված վիճակում, պատերի ճաքերը ամեն տարի խորանում են:
Պարզելու համար, թե ո՞ր փուլում է գտնվում Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի և Ղաուրմա գյուղի դպրոցի նախագիծը, մենք գրավոր դիմեցինք Մունիցիպալ զարգացման հիմնադրամին:
Մունիցիպալ զարգացման հիմնադրամից, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից NOR -ին տեղեկացրին, որ Նինոծմինդայի թիվ 1 դպրոցը և Ղաուրմա գյուղի դպրոցը գտնվում են վերանորոգման կարիք ունեցող դպրոցների ցանկում: Ըստ նախագծման գնահատումների ՝ Հիմնադրամը նախատեսում է դրանց ամբողջական վերականգնումը:
Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, թե երբ կսկսվեն այս դպրոցների վերականգնողական աշխատանքները, առայժմ պարզ չէ: Հիմնադրամը այդպես էլ չպատասխանեց, թե կոնկրետ երբ կսկսվեն աշխատանքները:
Նշենք, որ թիվ 1 դպրոցը կառուցվել է 1938 թվականին, և մինչ այժմ դպրոցը չի հիմնանորոգվել: Կատարվել են միայն մասնակի կոսմետիկ վերանորոգումներ, փոխվել է շենքի տանիքը և պատուհանները: Դպրոցը աշակերտների թվով ամենամեծն է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, դպրոցում սովորում է շուրջ 380 աշակերտ:Նինոծմինդայի թիվ 1 դպրոցը
Նինոծմինդայի թիվ 1 դպրոցը
Ինչ վերաբերում է Ղաուրմա գյուղի դպրոցին, դպրոցը 9-ամյա է, և այնտեղ սովորում է մոտ 38 աշակերտ: Դպրոցը չունի բնական գազով ջեռուցում և սանհանգույց, ջեռուցվում է վառարաններով: Դպրոցը հիմնանորոգված է, բայց հետագա բարելավման կարիք ունի:Ղաուրմա գյուղի դպրոցը
Ղաուրմա գյուղի դպրոցը` լուսանկարները NOR-ի արխիվից