Մտածում ենք խառը մոդելի մասին, որը նկատի ունի որոշակի առումով առցանց և նաև՝ դասարանային ուսուցում: Այս երկու մեթոդների հավասարակշռված կիրառմամբ հնարավոր կլինի, դպրոցական գործընթացն անվտանգ սկսել և շարունակել,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, համաճարակային վիճակը դեռևս վերահսկվում է:
«Վարակի դեպքերի մեծ մասը ներկրված է: Կան միավոր դեպքեր, որոնք զննվում են և սպասում ենք այդ հետազոտության արդյունքներին, որոնց աղբյուրն ակնհայտ ներկրված չէ:
Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարվա մեկնարկի համար դպրոցներում պատրաստվելուն, այսօրվա համաճարակային վիճակից ելնելով, չկա հիմք, որ մտածենք ուսման մեկնարկի համար սպասվող ռիսկերի մասին, սակայն պատրաստվում ենք, որպեսզի դպրոցական միջավայրը լինի համաճարակային առումով առավելագույնս անվտանգ»,- հայտարարել է Գաբունիան:
Նրա խոսքով, դպրոցների վերաբերյալ հանձնարարականների մշակումն այսօր օրերին կավարտվի և կհրապարակվի: 1tv.ge