23-ամյա աղջկան հինգ օր որոնումներից հետո մահացած են գտել

23-ամյա աղջկան հինգ օր որոնումներից հետո մահացած են գտել

Մի քանի օր առաջ անհետացած Թամար Բաչալիաշվիլիին այսօր մահացած են գտել Թեթրիծկղարոյի անտառում՝ իր մեքենայի մեջ: Այս մասին գրում են վրացական ԶԼՄ-ները:

Հուլիսի 21-ի երեկոյան 23-ամյա Թամար Բաչալիաշվիլիի բարեկամներն ու ընտանիքի անդամները փակել էին Թբիլիսի-Մառնեուլի միջպետական ճանապարհի Փոնիճալայի հատվածը: Նրանք պատկան մարմիններից պահանջում էին արձագանքել աղջկա անհետացմանն ու ուժեղացնեն որոնումները:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից այսօր առավոտյան հայտնել էին, որ որոնման աշխատանքներին կմիանա նաև նախարարության ուղղաթիռը: Ժամեր անց աղջկա ընտանիքը հայտարարեց, որ նրան գտել են մահացած:

«Խոշտանգել և սպանել են, նրան այստեղից խաբեությամբ են տարել», — այս մասին լրագրողներին ասել է Թամար Բաչալիաշվիլիի հայրը`Ջումբեր Բաչալիաշվիլին:

Այս պահին ՆԳՆ ներկայացուցիչները Թեթրիծկղարոյի անտառում՝ դեպքի վայրում են, որտեղ հետաքննական ​​աշխատանքներ են իրականացվում:aliq.ge