Նինոծմինդա քաղաքի Չարենց փողոցի բնակիչները բողոքում են կոյուղաջրերի դիտահորերից դուրս ելնող անտանելի հոտից: Դիտահորերը արդեն մեկ տարի է ինչ շարքից դուրս են եկել:
Ըստ Ռուզաննա Գրիգորյանի ՝ փողոցում բուրում է անտանելի հոտ: Դիտահորերը կոտրված են, թող գան փոխեն, ինչքան կարելի է այսկերպ ապրել: Սրան գումարած, մենք խմելու ջուր ստանում ենք օրական 2-3 ժամ, և եթե չհասցնենք կուտակել ջրի պաշար, ապա ամբողջ օրվա ընթացքում կմնանք առանց ջրի:
Մեկ այլ բնակչի ՝ Մարիետա Լուլուկյանի խոսքով, այս փողոցում կան դիտահորեր, որոնք ծածկված են սալաքարով և թիթեղով: Եթե ուշադիր չլինեք, հնարավոր է ընկնեք ջրհորի մեջ:
Երբ կլուծվի կոյուղու համակարգի խնդիրը, և արդյոք կբարելավվի խմելու ջրի մատակարարման հետ կապված իրավիճակը, մենք ջրամատակարարման ծառայության պետ Արզուն Գորոյանից տեղեկացանք, որ ընկերությունը պատվիրել է դիտահորերի նոր կափարիչներ` կոտրվածները փոխարինելու համար: Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա իրավիճակը վաղը փոխվելու է, քանի որ այս գծի վրա աշխատանքներ են տարվում ՝ խնդիրը վերացնելու համար: