Այսօրվա միջգերատեսչական խորհրդի նիստից հետո Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ խորհրդում չի քննարկվում արտակարգ դրություն հայտարարելու հարցը, քանի որ կարծում են, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը:
Նախարարի խոսքով՝ հիմնական քննարկումները տարբեր կարգերի վերաբերյալ են, որոնք հիմնականում ապահովում են պացիենտների բուժման արդյունավետությունը, ինչպես ստացիոնար, այնպես էլ տնային և հյուրանոցային պայմաններում:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1872 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 30 303 է:aliq.ge