Վրաստանում սահմանափակումները էլ ավելի կխստացվեն. Գամկղրելիձե

Վրաստանում սահմանափակումները էլ ավելի կխստացվեն. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ արգելքները, որոնք այժմ գործում են երկրում, բավական չեն և դրանք կխստացվեն:

«Որոշակի սահմանափակումներ ինչպես գիտեք կան սահմանված մեր երկրում և այս սահմանափակումները բավական չեն, հետևաբար էլ ավելի կխստացվեն: Այս մասին այսօր քննարկումներ են եղել միջգերատեսչական խորհրդի նիստի ընթացքում։ Եվ այսօր, և վաղը տեղի կունենան խորհրդակցություններ և երկրում ավելի կխստացվեն մի շարք սահմանափակումներ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Վրաստանում նոյեմբերի 4-ից արդեն իսկ գործում են մի շարք սահմանափակումներ: Այդ թվում՝

  • Բաց և փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը,
  • Խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար ռեժիմով,
  • Ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն մինչև երեկոյան ժամը 22:00-ը:

Նոյեմբերի 9-ից խոշոր քաղաքներում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն արգելվում է տեղաշարժվել, բոլոր կազմակերպությունները աշխատում են մինչև ժամը 22:00-ը՝ բացառությամբ դեղատների և ռազմավարական նշանակության օբյեկտների, սահմանափակումներով է աշխատում նաև տրանսպորտը:

Նյութի աղբյուր՝ https://www.aliq.ge