Ալյուրի, շաքարի եւ սննդամթերքի թանկացումներ Նինոծմինդայում

Ալյուրի, շաքարի եւ սննդամթերքի թանկացումներ Նինոծմինդայում

Նինոծմինդայում նկատվում է ալյուրի, շաքարի եւ սննդամթերքի գների համատարած բարձրացում:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ ալյուրի, շաքարավազի եւ սննդամթերքի գները բարձրացել են:

Այսօր մենք վաճառողներից ճշտեցինք, որ 50 կգ-ոց 1 պարկ առաջին կարգի ալյուրի արժեքը կազմում է 60 լարի, իսկ բարձրակարգ ալյուրի մեկ պարկը՝ 70 լարի: Շաքարավազն արժե 95 լարի, երբ նախկինում մի պարկ շաքարավազն արժեր 65 -ից 68 լարի: Մյուս մթերքների գները ևս բարձրացել են:

Վաճառողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Թանկացումներ ժամանակ առ ժամանակ նկատվում է, որը կախված է դոլարի կուրսերի բարձրացման հետ: Ինչպես նաեւ իր ազդեցությունը ունի կորոնավիրուսը եւ ճանապարհների փակ լինելը»:

Մրգավաճառներից մեկն էլ իր հերթին նշեց. «Մրգերի գները համեմատած նույնն է մնացել, դեռ թանկացում չկա, հնարավոր է թանկացումներ նկատվի միայն լիմոնի եւ սխտորի մեջ»:

Նշենք, որ համաձայն սուբսիդավորման պետական ծրագրի, 50 կգ-ոց 1 պարկ ալյուրի արժեքը չպետք է գերազանցի 51 լարին:

Մանրամասները լսեք աուդիձայնագրությունում.

Radio NOR · Ալյուրի, շաքարի եւ սննդամթերքի թանկացումներ Նինոծմինդայում