Կորոնավիրուսի ազդեցությունը մշակույթի և սպորտի վրա

Կորոնավիրուսի ազդեցությունը  մշակույթի և սպորտի վրա

Կորոնավիրուսային համաճարակը բացասաբար է անդրադարձել Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի և սպորտի վրա:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ամբողջ երկրում ուժի մեջ էին մշակութային և սպորտային միջոցառումների սահմանափակումները:

Մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության և զբոսաշրջության ծառայության պետ Լեւոն Վարդանյանի խոսքով ՝ սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման սահմանափակումների պատճառով ծառայությունը վիթխարի փոփոխությունների է ենթարկվել ինչպես բյուջեում, այնպես էլ գործունեության մեջ: Հատկացված 816,000 լարի գումարից գրեթե ոչինչ չի ծախսվել սպորտի և մշակույթի վրա, քանի որ թույլ չեր տրվում միջոցառումներ անցկացնել:

110,000-ից 60,000 լարին ծախսվել է սպորտի զարգացման վրա: Ինչ վերաբերում է մշակութային իրադարձություններին, ապա նախատեսված 52,900 լարիից ոչ մի լարի չի ծախսվել: Մնացած գումարը հետ կվերադարձվի Հիմնադրամ:

Ըստ Լեւոն Վարդանյանի ՝ համաճարակաբանական իրավիճակից ելնելով ՝ հնարավոր է, որ այս տարի Ամանորյա միջոցառումներ ու տոնածառ չլինի, որպեսզի մարդկանց հավաքույթ չլինի:

Այս մասին մեզ ավելի մանրամասն պատմեց մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության ծառայության ղեկավար Լեւոն Վարդանյանը:

Radio NOR · Влияние коронавируса на культуру и спорт муниципалитета