Աջարիայում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ բժիշկ: 49-ամյա կինը բուժում էր ստանում Բաթումիի միջազգային հոսպիտալում: Նրան կարանտինային տարածքից կլինիկա են տեղափոխել նոյեմբերի 10-ին:
Ինչպես հայտարարել են կլինիկայում, պացիենտն ուներ ուղեկցող հիվանդություններ և երկկողմ թոքաբորբի ախտորոշմամբ միացված էր արհեստական շնչառության սարքին:
«Կորոնավիրուսով պայմանավորված բարդություները դարձել են մահվան պատճառ: Մեզ մոտ տեղափոխվելու ժամանակ նրա թոքերը վնասված էին: Չնայած անչացված միջոցառումների, նրա կյանքը փրլկել չհաջողվեց»,- հայտարարել է Բաթումիի միջազգային հոսպիտալի բժիշկ Միշա Մժավանաձեն:1tv.ge