Սահարա անապատում ձյուն է տեղացել. Լուսանկարներ

Սահարա անապատում ձյուն է տեղացել. Լուսանկարներ

Սահարա անապատում ջերմաստիճանն իջել է, ձյուն է տեղացել։ Բնության արտասովոր երևույթից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Քարիմ Բուչետատան։

Աշխարհի ամենախոշոր անապատում հունվարի միջին ջերմաստիճանն ավելի քան 20 աստիճան Ցելսիուս է լինում, սակայն հիմա 0-ից ցածր է։

Նա լուսանկարել է ձնապատ անապատն Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքից ոչ հեռու, իսկ ուղտերին ու ոչխարներին՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Տաբուկ շրջանում։

Ձյուն է տեղացել նաև Լիբանանում, Սիրիայում և Իրանում։ Shantnews.am