Ուժեղ քամին մեծ վնաս է հասցրել Փարավանի գյուղին

Ուժեղ քամին մեծ վնաս է հասցրել Փարավանի գյուղին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարավանի գյուղում մարտի 4-ի առավոտյան ժամը 04: 00-ի սահմաններում տեղի ունեցած փոթորիկը մեծ վնասներ է պատճառել:

Ուժեղ քամին քշել է մի քանի բնակիչների տանիքներ: Բնակիչներից մեկի տանիքը քանդվել է մոտ 70 տոկոս, իսկ 4 տան տանիքներ`մոտ 30 տոկոս:

Կոտրվել են երկու էլեկտրասյուներ, որի արդյունքում գյուղը հոսանքազրկվել է: Ներկայումս Energo Pro Georgia ընկերության աշխատակիցները գտնվում են Փարավանի գյուղում եւ վերականգնողական աշխատանքներ են կատարում:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Մասիս Աղայանի խոսքով ՝ այս խնդրի մասին ինքը արդեն տեղեկացրել է Նինոծմինդայի քաղաքապետարանին: Քաղաքապետարանը հաշվի կառնի վնասի չափը և կփոխհատուցի: