Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցը ընդգրկված է «Երկլեզու ուսուցում» նախագծի մեջ, որը կազմակերպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Նախագծի նպատակը կայանում է նրանում, որ երեխաները ավելի լավ տիրապետեն վրաց լեզվին:
Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր դպրոցը Նինոծմինդայի շրջանից միակն է որը մասնակցում է երկլեզու ուսուցման նախագծին: Այս նախագծի շրջանակներում մեր դպրոցի ուսուցիչներով վարժանքների ենք մասնակցել Էստոնիայում եւ հիմա այդ մեթոդները օգտագործում ենք մեր ուսումնական պրոցեսում: Կան առարկաներ որոնք անցկացնում ենք երկու լեզվով՝ արվեստ բնություն, ես եւ հասարակությունը: Բացի դրանից նախարարության կողմից ներդրվեց «ակումբների ստեղծում» ծրագիրը: Դպրոցում ստեղծեցինք 4 ակումբ, դրանք են՝ հետաքրքիր տվյալներ վրաստանի թանգարանների մասին, դրամա ակումբ, գրադարան ակումբ եւ հետաքրքիր նորություններ հետաքրքիր մարդկանցից»:
Մանրամասները՝ աուդինյութում.