Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունում հայտարարում են, որ հացի գինը կպահպանվի:
Գերատեսչությունում նշում են, որ կառավարության որոշման համաձայն, «ցորենի ալյուրի սուբսիդիայի» պետական ծրագիրը երկարաձգվեց մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:
Միևնույն ժամանակ, ըստ նախարարության, ծրագրի շրջանակներում առաջին կարգի ցորենի ալյուրի մեկ 50 կգ տոպրակի սուբսիդիայի ծավալը 20 լարիից ոչ ավելի է:
Ինչպես պարզաբանվել է նախարարությունում, սուբսիդավորման արդյունքում շահառուն պարտավոր կլինի սուբսիդավորված առաջին կարգի ցորենի ալյուրի մեկ 50 կիլոգրամանոց տոպրակը վաճառել ոչ ավել, քան 53 լարիով:
Սուբսիդիան կիրականացվի ամեն ամիս մինչև 2021 թվականի հունիսի 30-ը՝ վաճառված ոչ ավելի, քան 10 000 տոննա ցորենի ալյուրի համար:
Ալյուրի սուբսիդավորման ծրագիրը գործում է 2020 թվականի դեկտեմբերից:
Ավելի վաղ NOR ռադիոկայանը հայտնել էր.
Կառավարությունը հնարավոր է երկարաձգի ցորենի ալյուրի սուբսիդավորումը