Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում»,–ասել է նա։
Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, Նիկոլ Փաշինյանն աշխատում է պլանային օրակարգով։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նաև չէր այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել է հունվարի 11–ին, երբ եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման արդյունքում Արցախի զարգացման մասին համատեղ հայտարարություն ստորագրվեց։