Բնական գազի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել

Բնական գազի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել

Ապրիլի 1-ին, Վալեի բնակելի տներից մեկում բնական գազի բռնկման արդյունքում մինչ 50 տարեկան մի կին ստացել է դեմքի և վերջույթների այրվածքներ: Վիրավորին տեղափոխել են Թբիլիսի: Նրա վիճակը ծանր է:

«Պացիենտին մի քանի ժամ առաջ են բերել, հավանաբար գազի բռնկման պատճառած այրվածքներով: Մարմնի 20%-ն այրված է, ավելացվում է շնչառական տրակտի ջերմային-ինհալացիոն վնասն և այրման ցնցումը: Վիճակը ծանր է, բայց կայուն, հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք », – ասաց Թբիլիսիի այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն

Վիրավորի որդու խոսքով ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ի առավոտյան:

«Մայրս այդ ժամանակ լուցքին վառեց և բռնկվեց, եթե գազի հոտ լիներ, չէր անի դա: Նրա դեմքն ու ձեռքերն է այրվել: Հանկարծ բռնկվեց, և շուտ կանգ առավ, ուրիշ ոչինչ չի այրվել: Սպասում ենք փորձաքննությանն», – ասաց վորավորի որդին

Ըստ «Սոկար» գազի ՝ սենյակում բռնկված կրակն առաջացել է բնական գազի կուտակումից:

«Պայթյուն չի եղել, առավոտյան կինը վառել է գազը և կուտակված գազը բռնկվել է», – մեզ ասացին «Սոկարի» հասարակայնության հետ կապերի բաժնից

Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է անվտանգության կանոնների խախտում էլեկտրական կամ ջերմային, գազի կամ գազի տեղադրման, նախագծման, կառուցման կամ շահագործման ընթացքում, ինչը հանգեցրել է առողջության պակաս ծանր կամ ծանր վնասի կամ զգալի վնաս է պատճառել:sknews.ge