Որդին սպանել է հորը

Որդին սպանել է հորը

Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացել են սպանությունը Ծղնեթիում, ձերբակալվել է 1989 թվականին ծնված Դ.Փ.-ն: Նա մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի դիտավորյալ սպանության մեջ:

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա ապրիլի 6-ին, Ծղնեթի ավանում, ընտանեկան բախման ընթացքում, մեղադրյալը կյանքին սպառնացող վնասվածքներ է հասցրել իր հորը՝ 1961 թվականին ծնված Գ.Փ.-ին, որից հետո հանցագործության հետքերը ծածկելու համար, նա մաքրել է արյան հետքերը և թաքցրել արյունոտ կենցաղային իրերը: Վնասվածքների արդյունքում տուժած տղամարդը մահացել է իր տանը՝ տեղում:

Իրավապահները թեժ հետքով իրականացված օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Դ.Փ.-ին՝ Ծղնեթիում, հանցագործությունը կատարելուց մի քանի ժամ անց», – ասացին ՆԳՆ-ից:

Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմ-109-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի նկատմամբ կատարված դիտավորյալ սպանության փաստի առթիվ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ`13-ից 17 տարի ազատազրկում:1tv.ge