Սամցխե-Ջավախքի նահանգապետը ևս պատվաստվեց

Սամցխե-Ջավախքի նահանգապետը ևս պատվաստվեց

Այսօր կորոնավարակի դեմ պատվաստվեց նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

«Ես այսօր պատվաստվել եմ: Երբ կոչ եք անում պատվաստվել քաղաքացիներին, և այլ տարբերակ չկա, առաջին հերթին պետք է օրինակ ծառայել: Պատվաստումը համաճարակը հաղթահարելու, միմյանց մասին հոգ տանելու և մեր շրջապատին պաշտպանելու միակ միջոցն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամցխե-Ջավախքի նահանգապետը:

Ամիրանաշվիլին պատվաստվել է չինական «Սինոֆարմ» պատվաստանյութով, Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում:sknews.ge

Ախալքալաքը ստացել է 300 դեղաչափ չինական պատվաստանյութ