Վրաստանում 18 տարեկանից ցածր անձանց պատվաստում դեռ չի ծրագրվում

Վրաստանում 18 տարեկանից ցածր անձանց պատվաստում դեռ չի ծրագրվում

Վրաստանում անչափահասների պատվաստում չի ծրագրվում` հայտնում են Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնից:

Վրաստանը սպասում է այս հարցի հետ կապված` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Դեղամիջոցների Եվրոպական գործակալության քննարկմանը:

Կենտրոնի ղեկավարի խոսքով` գոնե մինչև աշուն երեխաների պատվաստումը բացառվում է, սակայն սա կարևոր հարց  է, որովհետև աշխարհը չի կարողանա հաղթել պանդեմիային` առանց անչափահասներին պատվաստելու: Երեխաները վարակի ակտիվ տարածողներ են:

Հիշեցնենք` Վրաստանում մարտի 15-ից մինչ օրս  մոտ 55 հազար մարդ է պատվաստվել: Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:aliq.ge

Վրաստանի լրագրողները շուտով կպատվաստվեն

18 տարեկանից բարձր քաղաքացիները կներգրավվեն «Sinopharm»-ով պատվաստման գործընթացին



Opinion, pooling and voting