Վրաստանում շուտով մեկնարկելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների պատվաստման գործընթացը` հայտնել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նա ասել է, որ մեդիայի համար «լուրջ պլան» ունեն, որը դեռևս գաղտնիք է պահվում, հաջորդ շաբաթ կհայտարարվի ԶԼՄ ներկայացուցիչների պատվաստման հետ կապված` նախարարության մոտեցումները: Նախարարը խոստանում է, որ լրագրողներին լայն հնարավորություններ կտրվեն` պատվաստանյութ ընտրելու հարցում, ինչպես նաև հատուկ ծառայություններ, որպեսզի լրագրողները խուսափեն հերթերից:
Հիշեցնենք` Վրաստանում արդեն սկսել են պատվաստվել պատգամավորները, մայիսի 5-ից կառավարության անդամներն են միացել: Պատվաստման գործընթացը երկրում մեկնարկել է մարտի 15-ին` AstraZeneca, Pfizer և չինական Sinopharm ու Sinovac պատվաստանյութերով:aliq.ge
Սամցխե-Ջավախքի նահանգապետը ևս պատվաստվեց