Թբիլիսիում կորոնավիրուսից հղի է մահացել

Թբիլիսիում կորոնավիրուսից հղի է մահացել

Թբիլիսիի Բոկերիայի անվան բժշկական կենտրոնում 34-ամյա հղի կին է մահացել:

Հղիության 7-րդ ամսում գտնվող կինը մոտ 2 շաբաթ առաջ էր հոսպիտալացվել` բարձր ջերմությամբ: Ավելի ուշ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:  Կնոջ վիճակը գնահատվել է  ծանր, արհեստական ծննդաբերություն է  արվել, նորածինը մի քանի օր անց մահացել է, ծննդկանին ևս փրկել չի հաջողվել:

Կլինիկայից մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի արվել: Վրաստանում կորոնավիրուսը 4245 մարդու մահվան պատճառ է  դարձել, մինչ այս պահը հղիի` կորոնավիրուսի հետևանքով մահվան մասին չի նշվել:aliq.ge

Ախալցիխեում կինը մահացել է կորոնավիրուսից

Վրաստանում կորոնավիրուսից 34-ամյա կին է մահացել