Վրաստանում կորոնավիրուսից 34-ամյա կին է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից 34-ամյա կին է մահացել

Աջարիայի «Բիեմսի» կլինիկայում կորոնավիրուսից 34-ամյա կին է մահացել:

Մահացածի մասին տեղեկատվությունը տարածել է Աջարիայի առողջապահության նախարարությունը:

«34-ամյա կորոնավարակակիր կինն ապրիլի 8-ին տեղափոխվել էր «Բիեմսի» կլինիկա: Պատմությունում ունեցել է էպիլեպսիա, մենինգիտ, երիկամային անբավարարություն, թոքաբորբ: Հիվանդը բուժվել է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրա մոտ առաջացել էր ուղեղային ինֆարկտ, ստորին վերջույթների խոր անոթային ֆլեբիտ և թրոմբոֆլեբիտ: Ուղեկցող հիվանդությունների բարդությունից ելնելով՝ համապատասխան բուժմամբ չի հաջողվել փրկել հիվանդին», – ասված է նախարարության հայտարարության մեջ:

Այսօր Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում գրանցվել է կորոնավիրուսի մահվան ևս երկու դեպք: