Ե՞րբ են վերանորոգվելու Ազատության փողոցի մայթերը. Զիվզիվաձե

Ե՞րբ են վերանորոգվելու Ազատության փողոցի մայթերը. Զիվզիվաձե

NOR ռադիոն լուսաբանել էր այն մասին, որ Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել են եւ գտնվում են անմխիթար վիճակում:

Վերոնշյալ խնդրի համար հեռախոսակապ հաստատեցինք «Արալի» ճանապարհաշինարարական ընկերության մենեջեր Վեփխվիա Զիվզիվաձեի հետ, պարզելու համար թե երբ է սկսվելու մայթերի վերանորոգման աշխատանքները:

Նրա խոսքով. «Աշխատակիցների հետ պայմանավորվել ենք, չորեքշաբթի կամ հինգշաբթի սկսել աշխատանքը: Մենք տեղում ստուգել ենք՝ մայթերը որոնք պետք է վերանորոգվեն կազմում են 452 մետր: Թբիլիսիից պատվիրել ենք բետոնաքարերը, որպեսզի հինը հանելու դեպքում անմիջապես նորը տեղադրենք»:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատման մրցույթը շահել էր «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը՝ 4 627 900 լարիի դիմաց:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ե՞րբ են վերանորոգվելու Ազատության փողոցի մայթերը. Զիվզիվաձե