Նինոծմինդայի կենտրոնում թափառող շների աճ կա, ինչը դժգոհություն է առաջացնում քաղաքի բնակիչների շրջանում: Բնակիչները, հատկապես վերջին տարիներին, հաճախ դառնում են թափառող շների զոհ:
Ինչպես մեզ ասացին Նինոծմինդա քաղաքի կլինիկայից, լինում է ամիս , որ մոտ 10 մարդ շների զոհ է դառնում: Միայն այս ամսվա ընթացքում շները հարձակվել են 4 բնակիչների վրա: Վերջերս շների զոհ է դարձել Նինոծմինդա քաղաքի բնակիչ Հայաստանը:
Ինչպես ասում է նա, երեկոյան ժամը 17: 30-ի սահմաններում դուրս է եկել գործերով և շունը հանկարծակի կծել է նրան: «Ոչ միայն ես , այլև մի քանի մարդ զոհ դարձավ այս թափառող շներին: Ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Ի վերջո, երեխաներն էլ են այնտեղից անցնում: Ես նույնիսկ չէի նկատել, թե ինչպես է շունը ինձ մոտենում, ցավ զգացի, շրջվեցի ու տեսա, թե ինչպես է շունը փախչում: Ես դիմեցի ոստիկանություն որտեղից ասացին, որ դա տեղի ղեկավարության գործն է: Իսկ քաղաքապետարանը, քանի դեռ ինչ-որ մեկը չի մահացել, քայլ չի ձեռնարկի », – ասում է բնակիչը:
Հայաստանն այցելել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, վիրակապել և պատվաստել կատաղության դեմ: Բոլոր հիվանդները, ովքեր այցելում են հիվանդանոց, ստանում են կատաղության պատվաստանյութեր: Բնակիչները խնդրում են տեղի ղեկավարությանը որոշ միջոցներ ձեռնարկել:
Վրաստանի օրենսդրությունն արգելում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Իսկ տեղական իշխանությունները ուղիներ են որոնում այս հարցը լուծելու համար, բայց մինչ այժմ այդ խնդիրը շարունակում է արդիական մնալ քաղաքում: Ռադիո NOR- ը բազմիցս անդրադարձել է թափառող շների թեմային: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը չունի այդպիսի ծառայություն և այդքան ֆինանսներ:
Թափառող շները կծել են մորն ու երեխային