Ապրիլի 29-ին, առավոտյան, Ռաբաթիում, անօթևան շունը կծել է երկու անձի, մորն ու երեխային: Ըստ տեղացինեի, շունը կատաղած էր, քանի որ ուներ բնորոշ ախտանիշներ:
Տուժած մայրն ու երեխան տեղափոխվել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայի տնօրենը մոր և երեխայի վիճակը կայուն է համարում:
Մինչև ապաստանի կառուցումը, Ախալցիխեի քաղաքապետարանը ժամանակավոր միջոցներով փորձում է լուծել անօթևան կենդանիների խնդիրը: Ինքնավարությունը պայմանագիր է կնքել Գորիի քաղաքապետարանի հատուկ ծառայությունների գործակալության հետ, որը Ախալցիխեի կենդանիներին տեղափոխում է և նրանց մանրէազերծում , իսկ քաղաքապետարանը վճարումէ 220 լարի մեկ շան համար:
Ախալցիխեում անօթևան շներից վնասված բնակչության թիվը 2018 թվականին հասել է 574-ի: 2017 թվականին բժշվի օգնությանը դիմել է 423 վնասված քաղաքացի: Ինչ վերաբերում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 29-ը ընկած ժամանակահատվածի տվյալներին, շներից վնասվածների թիվը հասել է 178-ի, այն դեպքում, երբ անցած տարի սույն ժամանակահատվածում միայն 150 դեպք էր գրանցվել:tv9news.ge
Նինոծմինդայում թափառող շները հարձակվում են երեխաների վրա
Նինոծմինդայում թափառող շների հարցը մնում է չլուծված