Հովսեփյան և Ռուսթավելի փողոցների բնակիչները բողոքում են թափառող շների քանակից, որոնք հարձակվում են երեխաների վրա:
Ռուսթավելի փողոցի բնակիչ Հրայր Թարզյանի խոսքով՝ նախկին «Մեխ զավոդի» և «Սելխոզ տեխնիկայի» տարածքը վերածվել է շների ինկուբատորի: Շան քոթոթները բերում և նետում են այս տարածք :
Քոթոթները մեծանում են և սկսում վնաս հասցնել բնակիչներին: «Մի քանի օր առաջ մի քանի շներ հարձակվեցին թոռանս վրա: Նա հազիվ էր դուրս եկել շների ճանկերից, հիմա վախենում է ոտքով դպրոց գնալ, և մենք ստիպված ենք ամեն անգամ նրան դպրոց տանել եւ բերել:
Ասում են, որ կրակելն արգելված է, բայց ինչ-որ կերպ պետք է այդ հարցը լուծել », – ասում է Հրայր Թարզյանը:
«NOR» ռադիոն բազմիցս անդրադարձել է թափառող շների թեմային: Տեղական իշխանությունները փնտրում են այս խնդիրը լուծելու ուղիներ, բայց մինչ այժմ այդ խնդիրը քաղաքում շարունակում է ակտուալ մնալ:
Առանձնացված իրենց սովորական միջավայրից շները չեն կարողանում սնունդ հայթայթել: Սնունդ չգտնելով ՝ շները դառնում են ագրեսիվ և վտանգավոր բոլորի և հատկապես փոքր երեխաների համար:
Ավելի մանրամասն տեղեկացանք հենց բնակիչներից:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան