Քաղաքում թափառող շների թիվն ամեն օր ավելանում է, ինչը բնակիչների շրջանում դժգոհություն է առաջացնում: Բնակիչների խոսքով ՝ գյուղացիները շներին բերում ու բաց են թողնում քաղաքում:
Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչները բողոքում են թափառող շների թվի աճից, որոնք վնասում են ինչպես մարդկանց, այնպես էլ տնային կենդանիներին:
Բնակիչ Վարդանուշ Այվազյանի խոսքով ՝ ամեն տարի մենք խոսում ենք խնդրի մասին, բայց լուծում չկա: Ապրելու միակ աղբյուրը հավերն ու հորթերն են: Հավերն ամեն օր անհետանում են : Շների ոհմակը հարձակվում է հորթերի և երեխաների վրա: Նրանք միայն ասում են, որ չի կարելի կրակել, եթե այդպես է, ապա թող վճարեն իմ հավերի համար, որոնց շները տարել են:
Շները ոհմակով հարձակվում են երեխաների վրա, փողոցով քայլել հնարավոր չէ: Մենք հասկանում ենք, որ չեք կարող սպանել շներին, բայց ինչ-որ բան պետք է արվի: Անհնար է նաեւ այդպես ապրել », – ասում է Վարդանուշը:
Բնակիչները խնդրում են տեղի ղեկավարությանը որոշ միջոցներ ձեռնարկել:
Վրաստանի օրենսդրությունն արգելում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Իսկ տեղական իշխանությունները ուղիներ են որոնում այս հարցը լուծելու համար, բայց մինչ այժմ այդ խնդիրը շարունակում է արդիական մնալ քաղաքում:
Նինոծմինդայում թափառող շները հարձակվում են երեխաների վրա
Նինոծմինդայում թափառող շները շարունակում են անհանգստացնել բնակիչներին