Ախալցիխեում, Սաձելի գյուղում հայտնաբերվել է Ղրիմ-Կոնգոյի դեպք՝ կինը 70 տարեկան է, իսկ Ասպինձայում ՝ 30 տարեկանից ցածր տղամարու մոտ է ախտորոշվել Ղրիմ-Կոնգո: Նրանք բուժվում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Մարտուն Պետրոսյանի խոսքերով, Ախալցխայի Սաձելի գյուղում տան բակում տիզը կծել է մի կնոջ:
«Նա 70 տարեկան կին է, նրան միջատը խայթել է ՝ իր տան բակում, նա այժմ գտնվում է կլինիկայում: Անասնաբույժները գյուղ են եկել երկու օր առաջ և հատուկ լուծույթներով ախտահանել տարածքն ու ամբողջ գյուղը», – ասաց Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Ասպինձային, Հանրային առողջության կենտրոնի ղեկավար Մզիա Պապաշվիլիի խոսքով, մինչև 30 տարեկան տղամարդու վիճակը բավարար է:
Սննդամթերքի անվտանգության գործակալության տվյալներով ՝ Սաձելի գյուղում 250 խոշոր եղջերավոր անասուններ բուժվել են տիզերի վանող միջոցներով, նույն միջոցները ձեռնարկվում են Ասպինձայում:
Այս տարի Սամցխե-Ջավախեթիում արձանագրվել է Ղրիմ-Կոնգոյի երեք դեպք ՝ Ախալցխայում, Ասպինձայում և Ադիգենիում, և երեք հիվանդներն այժմ բուժվում են կլինիկայում:sknews.ge
Ադիգենիում 13-ամյա դեռահասի մոտ Ղրիմ-Կոնգո է դիտարկվել
Ասպինձայի 30-ամյա բնակիչը մահացել է տզի խայթոցից