Հունիսի 13-ին, ոստիկանության Մուշի բաժի հերթապահ մաս ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Անտառավան թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քառահարկ շենքի չորրորդ հարկի պատշգամբից, ըստ նախնական վարկածի, 21-ամյա կինը լվացք փռելիս ցած է ընկել: Վերջինս տեղում մահացել է:
Դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ-քննչական խումբը, հանգամանքները պարզվում են:shantnews.am