Ֆուտզալի «Փարվանա» ակումբը դուրս մնաց Ոսկե Լիգայի գավաթի խաղարկությունից

Ֆուտզալի «Փարվանա» ակումբը դուրս մնաց Ոսկե Լիգայի գավաթի խաղարկությունից

Հունիսի 27 -ին Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, «Փարվանա» հավաքականը Ոսկե Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում մրցեց A խմբի առաջատար՝ «Կրոկոբետ» թիմի հետ:

«Փարվանա» հավաքականը 0 – 2 հաշվով զիջեց մրցակցին եւ դուրս մնալով Ոսկե Լիգայի գավաթի խաղարկությունից՝ ընկավ Կավկաս ավտո իմպորտի(CAI CUP) գավաթի խաղարկությանը:

«CAI CUP» գավաթի խաղարկության առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 4 -ին: «Փարվանա» ակումբը կմրցի «Լիբերտի» բանկի թիմի հետ, որտեղ պարտվողը դուրս կմնա առաջնությունից:

Հավելենք, որ Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում՝ Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը C խմբում 12 միավորով զբաղեցրել էր 2 -րդ հորիզոնականը: