Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Հեշտիա-Թորիա-Ուչմանա ճանապարհի ասֆալտապատման համար:
Նշված 2 500 000 լարիից 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:
Կապալառուի հետ պայմանագիրը դեռ կազմված չէ: Հիշենք, որ Հեշտիայից Թորիա և Ուչման ճանապարհի հատվածը գտնվում էր շատ վատ վիճակում:
NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված էր, որտեղ ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների ծառայության տվյալներով ՝ ասֆալտապատվելու է մոտ 4 կմ ճանապարհ:
Դժվարանցանելի է ճանապարհը Ուչման և Թորիա գյուղերի ուղղությամբ: