Վաղվանից հնարավոր կլինի տեղ ամրագրել մասսայական պատվաստման համար

Վաղվանից հնարավոր կլինի տեղ ամրագրել մասսայական պատվաստման համար

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ վաղվանից հնարավոր կլինի տեղ ամրագրել պատվաստման համար:

Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, նախ կբացվեն պատվաստումների ամրագրումները «Սինոֆարմի», այնուհետև՝ «Սինովակի» համար:

Մենք ձեզ հորդորում ենք հնարավորինս տեղեկացնել բնակչությանը, որ ամրագրումները կբացվեն վաղվանից, ակտիվանան, ամրագրումները կլինեն երկու շաբաթվա համար: Մենք դիտելու ենք, թե ինչպիսին կլինի ակտիվությունը, այնուհետև այն կավելանա ամբողջ ամսվա և ամբողջ ամառվա ընթացքում: Մենք կսկսենք «Sinopharm»-ով, այնուհետև կավելացվենք «Sinovac»-ը և «Pfizer»-ը», – ասաց Գամղրելիձեն:

Ըստ նրա, պատվաստող խմբերի քանակն անընդհատ ընդլայնվում է:

«Կլինեն բրիգադներ, որոնք կպատվաստեն «Astrazeneca»-ով, «Սինովակով» և «Սինոֆարմով»: Այս ամառ մենք կունենանք պատվաստումներ չորս պատվաստանյութերով, զուգահեռաբար՝ «Sinopharm», «Sinovac», «Astrazeneca» և «Pfizer»: Մենք ավելի շատ ուշադրության, ավելի շատ տեղեկատվության կարիք ունենք, որ սա ամենակարևոր քաղաքացիական պարտականությունն է, որը մեզանից յուրաքանչյուրն ունի, որ պատվաստանյութերը պետք է վերջ դնեն համաճարակին, և մենք բոլորս պետք է փորձենք հասնել այդ նպատակին», – ասաց Գամղրելիձեն:1tv.ge