Ցուցարարները այսօր նույնպես կհավաքվեն Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խորհրդարանում ելույթի պահին, ասել է ընդդիմադիր Formula հեռուստաալիքի լրագրող Վախո Սանայան:
«Վաղը այս շենք է գալիս ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին: Մենք նույնպես վաղը կհանդիպենք և կխնդրենք խորհրդարանի նախագահին չփակել դռները խորհրդարանի առջև, ինչպես նա արեց նախորդ անգամ: Մենք կանենք ամեն ինչ, որ ներկա լինենք այդ հանդիպմանը», – ասել է Սանայան՝ երեկ տեղի ունեցած ցույցի ընթացքում:
Միաժամանակ նա կոչ է արել ընդդիմության պատգամավորներին լինել լրագրողների ձայնը:
«Մենք Վրաստանի խորհրդարանում կլինենք ժամը 12: 00-ին և ցույց կտանք, թե ինչ կարող ենք», – հավելել է լրագրողը: