Թբիլիսիում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կնոջը

Թբիլիսիում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կնոջը

Առավոտյան ժամը 11-ի սահմաններում, դժբախտ պատահար է տեղի ունեցել Թբիլիսիի  մետրոյի «Ախմետելի» կայարանի մոտակայքում: Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Ըստ Շտապ օգնության կենտրոնի մամուլի ծառայության ՝ կինը տեղափոխվել է վիրաբուժական կենտրոն` շոկային վիճակում, այժմ  վիրահատվում է` ոտքը անդամահատելու համար:

Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել` պատահարի հանգամանքները պարզելու համար: aliq.ge