Վրաստանում կկրճատվի խաղատուն բացելու լիցենզիայի արժեքը

Վրաստանում  կկրճատվի խաղատուն բացելու լիցենզիայի արժեքը

Ըստ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների, այս որոշումը միանվագ բնույթ է կրում, և դրա նպատակը երկրում արդեն գործող խաղատների վիճակի թեթևացումն է, որոնց վրա էապես ազդել է համավարակը:

Ինչպես հայտնի է, 2021 թ.-ի մարտի 21-ից, համավարակի պատճառով, երկրի խաղատնային հաստատությունները դադարել էին աշխատել, իսկ հետո աշխատանքը վերսկսելու թույլտվություն էին ստացել, սակայն չնայած դրան, նրանց մեծ մասը փակ է մնացել:

Դրա պատճառն այն էր, որ, օրենդրության համաձայն, խաղատները պետք է վճարեն լիցենզավորման վճարներ՝ 5 միլիոն լարիի չափով: Ստեղծված իրավիճակում, քանի որ նրանք մեկ տարուց ավելի չեն աշխատել, նրանք այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունեն:

Ելնելով դրանից, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել՝ 2021 թվականի հուլիսի 5-ից 2022 թվականի հուլիսի 5-ը, կրճատել աշխատանքի իրավունքի ստացման տուրքավճարի չափը՝ կրճատվելով այն մինչև 2,5 միլիոնը:

Այս որոշումը կլինի միանվագ և չի շարունակվի հետագայում՝ 2022 թվականի հուլիսի 5-ից հետո խաղատուն բացելու լիցենզիայի արժեքը կրկին կկազմի տարեկան 5 միլիոն լարի:jnews.gw

Հարձակում Ախալքալաքի սլոտ ակումբի վրա